211652_close_icon
views-count4700 դիտում article-date 19:32 19-03-2016

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Տիգրան Հայրապետյանի ծննդյան տոնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 18-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառում և հասարակագիտական ստուգատես՝ նվիրված Տիգրան Հայրապետյանի ծննդյան տոնին ։ Բացվեց նրա անունով ընթերցասրահը: Կրթահամալիրում կա նաև Տիգրան Հայրապետյանի անունով գրադարան։ «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսն ամփոփվեց կրթահամալիրի սրահում: Հայտարարվեցին «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակակիրները՝ «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի նախաձեռնության և դրա կայացմանը նպաստելու համար, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցարան ակումբների ցանցի կայացման համար, կրթության իրավունքի պաշտպանության իրացում՝ հեղինակային կրթական ծրագրի տարածման համար, կրթական-հանրային գործչի բլոգի, օրագրի, մանկավարժական-հասարակական-քաղաքական հրապարակախոսության համար ։ Պարգևատրվեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ «Հայաստանի թանգարաններով» ուսումնական նախագծի մշակման, իրականացման, հասարակագիտական-հայագիտական այլ ուսումնական նախագծերին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեց Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Մարիամ Գևորգյանը: Ստուգատեսի արդյունքների ամփոփմանը ներկա էր նաև Տիգրան Հայրապետյանի մայրը՝ տիկին Ֆրիդան։ Կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության կողմից տիկին Ֆրիդան ստացավ դրամական պարգև: Նույն օրը կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում ուսանողները իրենց տեխնոլոգ ուսուցիչների հետ միասին իրականացրեցին «Մեծ լվացք» ինստալացիան Գեղարվեստի բակում։ Տեղի ունեցավ ռոք համերգ՝ նվիրված Տիգրան Հայրապետյանի հիշատակին։ Բացվեց փոքրիկ ծաղկանոցն ու ցուցասրահը, որտեղ ներկայացված էին կրթահամալիրում սովորողների աշխատանքները։ Այդ աշխատանքները ընդգրկվելու են կրթահամալիրի ֆոնդում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր