Փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ
Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է և ընկել Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են տանիքից պոկված թիթեղյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 24 քմ):