211652_close_icon
views-count7725 դիտում article-date 21:19 10-08-2018

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և փոխադարձ գոհունակություն հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Հաղորդում է tass.ru-ն, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը: «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների դրական զարգացումը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել պաշտպանության և էներգետիկ ոլորտներում երկու երկրների համագործակցության առթիվ: Նախագահները քննարկել են նաև Սիրիայի վերջին իրադարձություններն ու Աստանայի գործընթացը»,- նշել է աղբյուրը: Նշենք, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում խստացրել է Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր