Թուրքական կողմի նախաձեռնությամբ, Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջ' Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, Էրդողանն ու Պուտինը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում իրադրության շուրջ:
Բացի այդ՝ առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման հետագա խնդիրները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու անձնական շփումը:
Կողմերը պայմանավորվել են սեպտեմբերին Չինաստանում կայանալիք G-20 հավաքի ժամանակ հանդիպել և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: