Կովաչիչը հրաժարվել է մարզվել «Ռեալի» հետ
Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ցանկանում է հեռանալ «Ռեալից»:
Այսօր նա ժամանել է Վալդեբաբասում գտնվող մադրիդյան ակումբի մարզաբազա և թիմի ղեկավարության հետ զրույցում հայտնել է, որ չի մարզվելու, մինչև իր ապագայի մասին հարցը չլուծվի:
Կովաչիչը նախկինում երեք անգամ հանդիպել է թիմի ղեկավարների ու գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի հետ՝ խնդրելով իրեն այլ ակումբ բաց թողնել, որտեղ ավելի շատ խաղային պրակտիկա կուենա, սակայն «Ռեալը» հրաժարվել է նրան վաճառել: