Դիեգո Կոստան հրաժարվել է մարզվել` գերշահավետ առաջարկ ստանալով Չինաստանից
Չինական ակումբներից մեկը գերշահավետ առաջարկ է արել «Չելսիին»` վերջինիս առաջատար հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերի համար:
Չինացիները պատրաստ են Իսպանիայի հավաքականի հարձակվողին տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձ վճարել: Սակայն «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր չէ բաց թողնել Կոստային:
Տեղեկանալով չինացիների առաջարկի և Աբրամովիչի մերժման մասին, Կոստան հրաժարվել է մասնակցել թիմի մարզմանը և ընդհարում ունեցել Անտոնիո Կոնտեի հետ, հայտնել է Sky Sports-ը: