Կովաչիչը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մինչև մրցաշրջանի մեկնարկը փոխել ակումբը, որպեսզի խաղային պրակտիկա ունենա:
«ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է նրան իր թիմում տեսնել, ակումբը 60 մլն եվրոյի չափով առաջարկություն է արել:
Սակայն խորվաթն ինքը մտադիր չէ «Յունայթեդ» տեղափոխվել՝ համարելով, որ այդ թիմն իր խաղաոճով հարմար չէ:
Մոտ ժամանակներս Կովաչիչը կվերադառնա «Ռեալ» և կսկսի նախապատրաստվել մրցաշրջանին: «Արքայական» թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին հույս ուի Կովաչիչին համոզել մնալ Մադրիդում: