Մատեո Կովաչիչը 28 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»
Մադրիդի ««Ռեալը» հայտարարեց Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի ձեռք բերման մասին:
21-ամյա խորվաթ ֆուտբոլիստը 6-ամյա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ և վաղը պաշտոնապես կներկայացվի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Նշենք, որ «Ռեալը» Կովաչիչի համար կվճարի 28 միլիոն եվրո և ևս 7,5 միլիոն եվրո՝ պարգևավճարների տեսքով: