Ռուսաստանի Կալուգայի շրջանում խոշոր ավտովթարը 8 մարդու կյանք է խլել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Կալուգայի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 8 հոգի:
Զոհերից 6-ը Մոլդովայի քաղաքացիներ էին: Նրանք «Mercedes» միկրոավտոբուսով տուն վերադառնալիս են եղել Ռուսաստանում աշխատելուց հետո:
Եվս 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով, վթարի մեղավորը եղել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը, որը փորձել է շրջանցել բեռնատարին, դուրս է եկել հանդիպակածգոտի, որտեղ նրան չի հաջողվել խուսափել «Mercedes»-ի հետ ճակատ-ճակատի բախումից: