Իրանում տեղի ունեցած խոշոր ավտովթարը 20 մարդու կյանք է խլել
Իրանում Թեհրան-Գուամ ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ: Այդ մասին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Իրանի Ճանապարհային ոստիկանության ղեկավար, գեներալ Նադիր Ռահմանիի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 18:30-ին. բախվել են բեռնատարը, ուղևորատար ավտոմեքենան ու միկրոավտոբուսը:
Մահացածներից միայն վարորդն է եղել Իրանի քաղաքացի: Մյուս բոլոր ուղևորները Աֆղանստանի քաղաքացիներ էին, ովքեր անօրինական ճանապարհով ներթափանցել էին Իրան: