«Ոչ թե 106 միլիոն դրամի, այլ նույնիսկ 106 դրամի վատնման մասին խոսք լինել չի կարող, ինչը մենք կապացուցենք». Գեւորգ Ալթունյանի պաշտպան. Aravot.am
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի եւ նրա հետ փոխկապակցված Արտավազդ Բաղդասարյանի, Սուրեն Ալոյանի, Կարո Պողոսյանի, Արթուր Ավագյանի գործով երրորդ դատական նիստը: Ըստ մեղադրանքի, նրանք պետական բյուջեից երեք տարվա ընթացքում վատնել են ավելի քան 106 մլն. դրամ: Պաշտպանության կողմը միջնորդություններ ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին, սակայն դատարանը դեռեւս որոշում չի կայացրել՝ միջնորդությունների քննարկումը հետաձգելով հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց ապրիլի 9-ին, ժամը 09:30-ին:
Դատական նիստի ավարտին Գեւորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց.
«Գեւորգ Ալթունյանին ի սկզբանե մեղադրանք էր ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու շինծու մեղադրանքով: Տեսեք, ըստ էության, ինչում է կայանում մեղադրանքի փաստական կողմը: Գեւորգ Ալթունյանը մեղադրվում էր, այսպես ասած, ինչ-որ հանցավոր խումբ ձեւավորելու մեջ եւ իր լիազորությունները չարաշահելով՝ պետությունից առանձնապես խոշոր չափի, կոնկրետ՝ 106 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ:
Ըստ վարույթ իրականացնող մարմնի, խարդախությունը դրսեւորվել էր նրանով, որ Գեւորգ Ալթունյանը ենթադրյալ հանցանք կատարելու ժամանակ զբաղեցնում էր ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, իբրեւ թե գոյություն չունեցող ծրագրի իրագործման՝ ձեռք բերման եւ ներդրման համար պետությունից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար:
Առաջին իսկ օրվանից մենք պնդում էինք, որ ծրագիրը իրականում կա, գոյություն ունի եւ ծրագրի լինելու փաստը պարզելը շատ հեշտ է: Ընդամենը մեկ-երկու օրվա եւ մի քանի գործողությունների մասին է խոսքը: Չնայած դրան, քրեական վարույթը մեկ տարուց ավելի ձգվեց եւ վարույթն իրականացնող մարմնից մոտավորապես մեկուկես տարի պահանջվեց՝ պարզելու, որ այդ ծրագիրը իրականում գոյություն ունի:
Հիմա հարց է առաջանում: Եթե ծրագիրն իրականում գոյություն ունի, ի՞նչ խարդախության մասին կարող է խոսք լինել: Իմ գնահատմամբ, այս պարագայում արդեն վարույթ իրականացնող մարմինը, տվյալ պարագայում՝ զինվորական դատախազությունը պետք է հարմարվի, այսպես ասած, նոր մեղադրանքին:
Քրեական գործով նշանակված փորձաքննությունով հաստատվել էր, որ ծրագիրը կա եւ համապատասխանում է այն չափորոշիչներին, ըստ որոնց կատարվել էր գնման գործընթացը, որ ծրագիրը առկա է եղել վաղուց, այլ ոչ թե նոր է ստացվել: Ի վերջո, փորձաքննության եզրակացությամբ վարույթ իրականացնող մարմինը եւս համոզվեց, որ այս ծրագիրը կա, ստեղծվել է ճիշտ ժամանակին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: