Անդրեա Պիրլոն հեռացավ «Յուվենտուսից». տեսանյութ
Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարիերան կշարունակի ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» ակումբում:
Տուրինյան ակումբը հայտնել է, որ երկկողմ համաձայնությամբ 36-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է և Պիրլոն տեղափոխվել MLS;
«Նյու-Յորք Սիթիյում» Պիրլոն կվաստակի մոտ 6 միլիոն դոլար:
Նշենք, որ երկար տարիներ «Միլանում» հանդես գալուց հետո Անդրեա Պիրլոն անվճար տեղափոխվեց «Յուվենտուս», որի կազմում չորս անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:
«Յուվենտուսը» Պիրլոյի հեռանալու կապակցությամբ հատուկ տեսանյութ է պատրաստել՝ ընդգծելով ֆուտբոլիստի մեծ ծառայությունները ակումբին: