Ինչպես կարող է որևէ մեկը որևէ քաղաքական ուժի արգելել մասնակցել ընտրությունների. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին:
«Ինչպես կարող է որևէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որևէ քաղաքական ուժի արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլևս կայացրած քաղաքական որոշում, որ անպայման մասնակցելու է այդ ընտրություններին»,- ասել է Զոհրաբյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]