211652_close_icon
views-count5898 դիտում article-date 21:28 21-05-2020

Պետք չէ թույլ տալ որևէ քաղաքական ուժի Հայ ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանա

[b]Հայտարարություն[/b] Սիրելի ընկերներ, սիրելի քաղաքացիներ, 2018 թվականին ես, որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի, դուրս եկա փողոց նախկին իշխանությունների դեմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու առանց որևէ ակնկալիքի։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ ճանապարհ եմ անցել մինչև 2018 թվականը և ինչ խոչընդոտներ ենք հաղթահարել միասին։ Իսկ 2018 թվականն արդեն վերջնական կետն էր` մեր հաջողությունը գրանցելու, որի ժամանակ ես ստիպված եղա 7 օր գտնվել անազատության մեջ։ Եվ, ի ուրախություն շատերիս, տեղի ունեցավ ՀՀ Քաղաքացու հաղթանակը, ինչից հետո շատ շատերս մեծ սպասելիքներ ունեինք և մեծ հույսեր էինք կապում գործող իշխանության հետ, որը երկրում պետք է արմատական փոփոխություններ մտցներ ամեն ոլորտում։ Բայց «Հեղափոխությունից» արդեն 2 տարի անց մենք տեսնում ենք, որ իշխանական ուժը շեղվել է «հեղափոխական» ծրագրերից, ինչի արդյունքում շատ շատերը, այդ թվում և ես, մեծ հիասթափություն ենք ապրել։ Գործող վարչապետը տարիներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին և բարձրաձայնում էր բազմաթիվ ապօրինությունների մասին։ Բայց այս 2 տարվա ընթացքում չի հաջողվում գեթ մեկ նախկին իշխանականի ենթարկել պատասխանատվության(քրեական)։ Ներկայիս իշխանություններին հեղափոխությունից հետո հաջողվել է միայն կալանքի տակ պահել Ռ. Քոչարյանին։ Հաջողվել է մի շարք քրեական գործեր հարուցել, որոնց ընթացքում մարդիկ ուղղակի անհետացել են երկրից. թարմ օրինակ` Գագիկ Խաչատրյանի որդիները արտակարգ դրության պայմաններում անհետացել են։ Եվ ես արդեն համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ուղղակի իշխանափոխություն, ուրիշ ոչինչ։ Ուստի, այս ամենից ելնելով, ես` որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի սկսում եմ իմ քաղաքացիական պայքարը, որով կփորձեմ(ենք) հիշեցնել մեր պահանջները, որոնցով դուրս եկանք փողոց և «Հաղթեցինք»։ Պետք չէ թույլ տալ որևէ քաղաքական ուժի Հայ ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանա։ Հնին վերադարձ չպետք է լինի, և պետք է շարժվենք մեր երկրի բարեկեցիկ ապագայի ետեվից, այլ ոչ թե անցնենք նրա կողքով։ Հ.Գ. Ես գիտակցում եմ, որ այս հայտարարությունից հետո ինձ և իմ պես մտածող մարդկանց սպասվում է բավականին բարդ ճանապարհ։ Բայց մենք պայքարել ենք ավելի հզոր և հանցավոր ռեժիմի դեմ, ուստի ոչ ոք մեզ չի կարող վախեցնել ոչնչով։ #ԱրժեքներիՀեղափոխություն #ՀնինՎերադարձՉիԼինելու
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր