«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագիրի հերթական միջոցառումն անցկացվեց Վարդենիսում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագրի իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և տևելու է մինչև հոկտեմբեր ամիսը: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
Այս ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել Գորիսում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում և այս անգամ՝ Վարդենիսում: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 20 ուսուցիչներ, ովքեր ավելի ակտիվ են և պատշաճ են իրակացնում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: ՀՖՖ հրահանգիչները նորացված ծրագիր ներկայացրեցրին մասնակցող ուսուցիչներին, քննարկեցին այն, իսկ երկրորդ մասն անցկացվեց մարզադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչները իրականացրեցին գործնական դասեր, որին մասնակցեցին 207 երեխա:
Նման միջոցառումները նպաստում են ֆուտբոլի զարգացմանը, այն զվարճալի է, նաև սեր և հետաքրքրություն է արթնացնում ֆուտբոլի հանդեպ: Երեխաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը, որի ավարտին մարզագույք բաժանվեց մասնակից ուսուցիչներին:
«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի հաջորդ միջոցառումը նախատեսվում է անցկացնել Վանաձորում օգոստոսի 15-ին: