211652_close_icon
views-count3993 դիտում article-date 17:08 19-07-2018

«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի միջոցառումը՝ Նոյեմբերյանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագրի իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և տևելու է մինչև հոկտեմբեր ամիսը: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա: Ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներն արդեն կայացել են Գորիսում և Եղեգնաձորում: Հերթական հանդիպումը կայացել է Նոյեմբերյանում, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 21 ուսուցիչ և մոտ 200 երեխա: Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք: Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 27-ին Վարդենիսում:

Նմանատիպ նյութեր