115588 դիտում
09:24 05-05-2017
Հերթական «բեզպրեդելների» հաշվեհարդարը Վարդենիսում. դաժան ծեծի ենթարկվածների մեջ է Վարդենիսում հայտնի «Պարֆյումերիայի Հակոբը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց։
Մասնակիներից «Մրտո» մականվամբ Մ. Հակոբյանը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած սպանության գործով ներգրավված է որպես մեղադրյալ, իսկ Ս. Գալստյանը Վարդենիսում տեղի ունեցած մեկ այլ սպանության գործով կասկածյալ էր, հետո՝ մեղադրյալ, իսկ հետո արդարացվել էր, սակայն վարդենիսցիները նշում էին, որ նրան և Մրտոյին այդ հարցում մեծ աջակություն է ցուցաբերել Գեղարքունիքի մարզի դատախազներից ինչ-որ մեկը, ով նաև ունի մարզում գազալցակայան։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել այդ դատախազի ինքնությունը։
Մի քանի ականատեսներ, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց ինքնությունը, հայտնեցին, որ մայիսի 3-ին հաշվեհարդարը տևել է 15-20 րոպե, ու մոտակայքում ծառայություն կատարելիս են եղել Վարդենիսի ոստիկանության աշխատակիցներ, սակայն մեր զրուցակիցները նշում էին, որ նրանք չեն միջամտել և չեն փորձել կանխել ծեծկռտուքը։ Եթե այպես շարունակվի, ապա այս խումբը հերթական անգամ կմնա անպատիժ, ինչն էլ կծնի նոր հանցագործություն։
[b]Դաժան ծեծի ենթարկված «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0331440001493978713339642.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3104 դիտում
17:00 02-10-2014
Վարդենիսում դաժան ծեծի ենթարկված տղամարդը 4 օր անց, գիտակցության չգալով, մահացել է. տեսանյութ