ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հերթական անգամ հայտնել է, որ ցանկանում է իր կարիերան շարունակել փարիզյան ակումբում:
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկները, հայտնում է Lequipe-ը: Նշվում է, որ ուրուգվայցին ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ ինչպես հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ մրցաշրջանում զրկվել է այդ հնարավորությունից: