Խավիեր Պաստորե. Բացառված է, որ Նեյմարն այս ամռանը ՊՍԺ-ից հեռանա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն մեկնաբանել է այն լուրերը, որ Նեյմարը կարող է հեռանալ թիմից:
«Նեյմարի հեռանալը ՊՍԺ-ից այս ամռան հնարավոր չէ: Ակումբը լուրջ ներդրումներ է արել նրա հաշվով:
Նրանք մեծ հույսեր են կապում Նեյմարի հետ, և որպես խաղացողի, և որպես՝ մարդու: Նախորդ տարի մրցաշրջանի ամենակարևոր պահին նրա բախտը վնասվածքի առումով չբերեց:
Այս տարի նա անհրաժեշտ ամեն ինչ ցուցադրելու հնարավորություն կունենա: Աստված տա, նա ՊՍԺ-ի հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճի», ասել է Պաստորեն: