211652_close_icon
views-count1892 դիտում article-date 15:23 17-11-2015

Խավիեր Պաստորե. Փարիզի ահաբեկչությունից զոհվել են իմ երկու շատ մտերիմ ընկերները

ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն, որը ներկայումս Արգենտինայի հավաքականի կազմում պատրաստվում է Կոլումբիայի հետ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը, հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների ժամանակ «Բատակլան« համերգասրահում զոհվել են իր երկու ընկերները: «Իմ երկու ընկերը Փարիզում զոհվել են: Նրանք բնակվում էին ինձանից ոչ այնքան հեռու, և այդ օրը գնացել էին համերգի: Դա ողբերգություն է: Նման բաները հենց այնպես չեն կարող պատահել, նման բան չպետք է լինի: Շուտով կվերադառնամ Ֆրանսիա: Այնտեղ ես աշխատում եմ և պետք է կատարեմ իմ պարտականությունները: Սակայն դա շատ բարդ կլինի. վերադառնալ այնտեղ, որտեղ նման ողբերգություն է տեղի ունեցել: Հուսով եմ, որ այս իրավիճակը կլուծվի և մենք կկարողանանք խաղաղության մեջ ապրել», ասել է Պաստորեն:

Նմանատիպ նյութեր