ՊՍԺ-ի նախագահ. Նեյմարն ու Մբապեն երբեք չեն հեռանա. նրանք աշխարհում լավագույններից են
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Սա յուրահատուկ օր է, հրաշալի: Մենք պետք է փոխեինք մեր հոգեբանությունը: Խաղացողները 2000 տոկոսով ներդրեցին իրենց ուժերը, ես հպարտանում եմ նրանցով:
Բոլորն ասում էին, որ ՊՍԺ-ն պատրաստ չէ այս մրցաշարին, սակայն մեր հրաշալի խաղացողները գերազանց հոգեբանությունը ցուցադրեցին: Մենք այսօր չենք մտածում եզրափակչի մասին, միայն՝ կիսաեզրափակչի:
Նեյմարն ու Մբապեն աշխարհի լավագույն խաղացողներից են: Նեյմարը հիանալի հանդիպում անցկացրեց և լավագույնն էր: Նեյմարը չափազանց ուժեղացրեց թիմը, ես նրա մեջ զգում են յուրահատուկ ուժ: Երկու խաղացողներն էլ կմնան, նրանք երբեք չեն հեռանա», ասել է Ալ-Հելայֆին: