Խավիեր Պաստորե. Թուլամորթությունս կործանեց իմ կարիերան
Իտալական «Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է իր կարիերայի մասին, հայտնում է Armsport.am-ը:
«Չունեմ այն բնավորությունը, որը ինձ հնարավորություն կտար մեծ նվաճումների հասնել: Ես թուլամորթ եմ և դա կործանեց իմ կարիերան:
Ֆուտբոլ խաղում եմ այնպես, ինչպես մանկության տարիներին: Ես պարզապես հաճույք եմ ստանում այդ պրոցեսից:
Մարզիչները խնդրում էին մասնակցել թիմային պաշտպանությանը, բայց դա ինձ դուր չէր գալիս:
Հարձակվելիս ես չեմ խնդրում պաշտպանների օգնությունը: Յուրաքանչյուրն իր դերն ունի խաղադաշտում:
Միգուցե, եթե ավելի կարգապահ լինեի, ապա կկարողանայի մեծ նվաճումների հասնել»,- ասել է Պաստորեն: