211652_close_icon
views-count3413 դիտում article-date 18:21 31-07-2018

Հրամանատարական հավաքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում

Հուլիսի 23-ից 27-ը 5-րդ զորամիավորումում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: Տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանատարական հավաքների նպատակը սպաների մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն էր, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում որոշումների ընդունման ինքնուրույնությունը զարգացնելը, ղեկավարման և մարտական պատրաստության լավագույն փորձի տարածումը: Հավաքների ավարտին առավել աչքի ընկած սպաները խրախուսվեցին։

Նմանատիպ նյութեր