2-րդ զորամիավորում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ․ 4-րդ զորամիավորումում՝ հրամանատարական հավաքներ
2-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ օգոստոսի 25-26-ն անցկացվել են ցուցադրական պարապմունքներ: Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
Բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են տարբեր զինատեսակներ, տրվել են հրահանգներ զենքի կիրառման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
4-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարական հավաքներ՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի գլխավորությամբ։
Ուսումնական պարապմունքների ընթացքում քննարկվել են հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված հարցեր: Մեթոդագործնական պարապմունքների շրջանակում կատարվել է մարտական գործողությունների վերլուծություն և գնահատում: