211652_close_icon
views-count5771 դիտում article-date 23:04 19-12-2017

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Մարտական պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և տեղակալների մասնակցությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ: Հավաքների և դրանց շրջանակում անցկացված գործնական և ցուցադրական պարապմունքների նպատակն էր բարձրացնել հրամանատարական կազմի կարողությունները մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ, կատարելագործել տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը ժամանակակից մարտական գործողությունների բնույթի և վարման եղանակների վերաբերյալ: Հավաքների ընթացքում հրամանատարական կազմի ներկայացուցիչները դասախոսություն են ունկնդրել «Զինվորական առաջնորդությունը» թեմայով, հանձնել են մարտական, ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգարքներ:

Նմանատիպ նյութեր