211652_close_icon
views-count44951 դիտում article-date 14:05 30-07-2018

Երևանում ապակիների խանութ-սրահում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից 29-ամյա տղամարդը մահացել է. ՖՈՏՈՌՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասցեում գործող ապակիների խանութ-սրահում առաջացած պայթյունի հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/25/1101592/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 25-ին դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72 հասցեում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր փլուզում էր առաջացել։ Դեպքի վայրից մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված շինությունը օգտագործվում էր ապակիների և հայելիների հղկում, փայլեցում, ֆացետ և այլ գործողություններ կատարելու համար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր