9210 դիտում
15:04 29-07-2018
Պետության կողմից երաշխավորված բուժօգնության հատկացումների գործիքը հասանելի է առցանց
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` «Պետական պատվեր, հերթագրում» [url=https://www.armed.am/govlimits/]դարանում[/url] :
Առցանց գործիքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետպատվերով փաստացի կատարված աշխատանքներին, առկա, հասանելի ֆինանսական միջոցներին և հերթագրումներին՝ ըստ բժշկական կազմակերպությունների և ծառայությունների խմբերի։ Անհրաժեշտություն չկա այցելելու կամ զանգահարելու բժշկական կազմակերպություններ` տեղեկանալու պետական պատվերով հնարավորություն կա ներկայումս կամ մոտ ապագայում բուժվելու կամ հերթագրվելու համար:
Ծառայությունների խմբերն են՝ Անհետաձգելի բժշկական օգնությունը, Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնությունը, Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունները, ինչպես նաև ծննդօգնությունը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն։
Պետպատվերով հատկացումների առցանց գործիքը նպատակ ունի ապահովելու հերթագրման կարգի թափանցիկությունը, բժշկական կազմակերպություններում պետպատվերով առկա ֆինանսական միջոցների մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը, բացառելու պետպատվերի շրջանակներում բուժօգնության տրամադրման անհիմն մերժման դեպքերը։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի սպասարկումը բոլոր բժշկական կազմակերպություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Էլեկտրոնային առողջապահության [url=https://www.armed.am/am/auth/loginnew]համակարգը[/url] գործում է 2017 թվականի մայիսից: Այն միտված է արմատապես բարեփոխելու առողջապահության ոլորտը Հայաստանում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
15:03 22-02-2019
Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց
853 դիտում
10:46 30-10-2023
Անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության. Նիկոլ Փաշինյան
1047 դիտում
15:50 11-12-2014
Գործադիրը փոփոխություն է մտցրել պետության երաշխավորած բուժօգնության վերաբերյալ իր որոշոման մեջ
Այս բաժնից
2530 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել