1573 դիտում
15:03 22-02-2019
Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց
Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության կայքում (https://www.armed.am/govlimits/) առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր) իրականացնող բժշկական կազմակերպությունների 2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝ ըստ ամսական համամասնությունների ու հասանելիության կարգավիճակի։
Ինչպես տեղեկացրին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից, կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո էջում հայտնվում է այն բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով նախատեսված ծառայություններ են մատուցում։ Առցանց հնարավոր է տեսնել կոնկրետ բուժհաստատությունում ծառայությունների տվյալ խմբի մասով փաստացի կատարված աշխատանքների (ծախսված միջոցների), հասանելի միջոցների և հերթագրումների մասին տեղեկությունը։
«Այս գործիքն առաջին հերթին նախատեսված է պետպատվերի ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար։ Բուժհաստատություններն էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով մուտքագրում են պետպատվերի շրջանակում կատարված աշխատանքները, և համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս, թե կոնկրետ ծառայության համար պետության կողմից հատկացված միջոցներից որքանն է արդեն ծախսվել, որքանն է մնացել։ Սա հնարավորություն է տալիս պետպատվերից օգտվող քաղաքացիներին միանգամից դիմել հենց այն հաստատությանը, որտեղ տվյալ պահին չօգտագործված հատկացումներ կան։ Սա թափանցիկությանն ուղղված լավ գործիք է, որը ներդրվել է դեռ 2018թ․ հունիսին՝ ելնելով առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներից։ Հիմա արդեն հասանելի են 2019 թ․ սահմանաչափերը»,-պարզաբանել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
Ներկայումս պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում ընթացիկ տեղեկատվությունը հասանելի դարձնել կայքում։
Նմանատիպ նյութեր
9210 դիտում
15:04 29-07-2018
Պետության կողմից երաշխավորված բուժօգնության հատկացումների գործիքը հասանելի է առցանց
16082 դիտում
11:52 08-05-2018
ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4663 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած