211652_close_icon
views-count7305 դիտում article-date 11:35 29-07-2018

Եգիպտոսում մահվան է դատապարտվել «Մահմեդական եղբայրներ» խմբավորման 75 անդամի

Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել 75 մեղադրյալների, որոնց թվում են ապօրինի հռչակված «Մահմեդական եղբայրներ» խմբավորման մի քանի բարձրաստիճան անդամներ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44994143]BBC[/url]-ն։ Կահիրեի քրեական դատարանի վճիռն այժմ փոխանցվում է Մուֆտիների ժողովի քննարկմանը: Այդ ժողովն աստվածաբանական ամենաբարձր ատյանն է: Ժողովի հայտնած կարծիքը պարտադիր ուժ չունի: Եվս 600 մեղադրյալների վճիռները կընդունվեն սեպտեմբերին: «Մահմեդական եղբայրներ» խմբավորումը 2013 թվականին աջակցել է նախագահ Մուհամեդ Մուրսիին, որի ղեկավարման օրոք Եգիպտոսում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Մուրսին ի վերջո բանակի կողմից պաշտոնանկ է արվել: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Մահմեդական եղբայրներ» խմբավորման անդամների հետապնդումները և այս տարվա հունիսին «ծաղր» է անվանել դատավարությունը:

Նմանատիպ նյութեր