Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրներ»-ի նախկին առաջնորդը
Եգիպտոսի իրավապահները ձերբակալել են «Մահմեդական եղբայրներ» շարժման նախկին առաջնորդ Մոհամմեդ Ալի Բիշրին:
Ինչպես հայտնում են տեղեկան լրատվամիջոցները, նա առաջնորդի կոչումից զրկվել էր նախորդ տարի տեղի ունեցած ռազմական հեղափոխությունից հետո:
Բիշրը «Մահմեդական եղբայրներ»-ի այն եզակի առաջնորդներից էր, որը հեղափոխությունից հետո չէր ազատազրկվել: