211652_close_icon
views-count7986 դիտում article-date 15:49 27-07-2018

Առաջիկայում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի: Երևան քաղաքում` հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +39…+41 աստիճան: Նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Նմանատիպ նյութեր