Զով եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա․ Գագիկ Սուրենյան
Հայաստանում այս շաբաթվա ընթացքում զով եղանակը կպահպանվի: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում, օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,- նշել է Գագիկ Սուրենյանը: