Մեսին տեղ չի գտել ԱԱ-2018-ի խորհրդանշական հավաքականում
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականը, որև ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում: Դրանում տեղ չի գտել Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Խորհրդանշական հավաքականի կազմը.
[b]Դարպասապահ.[/b] Տիբո Կուրտուա (Բելգիա)
[b]Պաշտպաններ. [/b]Դիեգո Գոդին (Ուրուգվայ), Մարսելո (Բրազիլիա), Տյագո Սիլվա (Բրազիլիա), Ռաֆայել Վարան (Ֆրանսիա)
[b]Կիսապաշտպաններ. [/b]Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա), Քևին դե Բրույնե (Բելգիա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)
[b]Հարձակվողներ. [/b]Հարի Քեյն (Անգլիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա):


