4301 դիտում
12:15 25-07-2018
Բանակցային սեղանի շուրջ շփումն ավելի օգտակար է, քան միակողմանի հայտարարությունները․ Վլադիմիր Կազիմիրով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին օրերին ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հնչող հայտարարությունների և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ, 1992-1996 թթ. ԼՂ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հետ:
[b]֊ ՀՀ պաշտպանության նախարարը EADaily-ին տված [url=https://eadaily.com/ru/news/2018/07/22/armeniya-gotovitsya-k-voyne-s-azerbaydzhanom-intervyu-s-ministrom-oborony]հարցազրույցում[/url] նշել է, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի: Եվ ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը: Սա կարո՞ղ է որպես մեսիջ դիտվել՝ ուղղված հակառակորդին:[/b]
֊ Ես կարող եմ միայն իմ անձնական տեսակետը հայտնել, որը ռուսաստանյան պաշտոնական շրջանակների տեսակետը չի արտացոլում: Ես ինքս դեմ եմ ռազմական գործողություններին: Եվ դա իմ անձնական հետաքրքրվածությունն է, որ նման գործողություններ չլինեն, քանի որ քիչ ջանք չի ներդրվել 1994 թվականին հրադադարի հասնելու համար: Ես դեմ եմ տարբեր տեսակի լեզվական հռետորաբանությանը՝ որ կողմից էլ որ դա լինի: Ես չեմ կարծում, որ ռազմատենչ հռետորաբանությունն ինչ-որ ձևով դրական է ազդում ներկայիս հրադադարի վրա: Կայունություն դա չի ավելացնում, այլ՝ հակառակը:
[b]- Իսկ Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը նշել է, որ առաջնագծում իրադրությունը կայուն հանգիստ է, բայց վտանգով լի: Կարծում եք՝ այժմ Ադրբեջանը կտրուկ քայլերի կգնա՞:[/b]
- Ինձ համար դժվար է ինչ-որ ձևով վերլուծել ադրբեջանական ղեկավարության նպատակները: Դա կոնֆլիկտի կողմերին առնչվող հարց է: Նրանցից յուրաքանչյուրը թող չափի իր հնարավորությունները և փառք Աստծո, որ չեն օգտագործում այդ հնարավորությունները: Շատ վատ կլինի, Եթե սկսեն օգտագործել դրանք պրակտիկայում:
[b]- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Քննարկվել էին Արցախի խնդրին առնչվող հարցեր: Սա համարո՞ւմ եք ոչ պատահական և ըստ ձեզ՝ առաջին նախագահը կարո՞ղ է այս շրջանում օգտակար խորհուրդներ տալ:[/b]
֊ Այո՛, կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ու յուրաքանչյուր նախագահ կարող են պատմել՝ ինչպես են գործերը եղել այն ժամանակ, երբ իրենք նախագահի բարձր դիրքն էին զբաղեցնում: Բոլոր նախագահներն էլ երևի թե մշտապես նկատի են ունեցել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը՝ որպես առաջնահերթ խնդիրներից մեկը: Եվ, իհարկե, նրանցից յուրաքանչյուրը պատմելու բան կունենա: Ուզում եմ ասել, որ Հայաստանում որոշ անձինք փորձում են ինձ ներքաշել այն դիսկուրսի մեջ, թե ով է մեղավոր այն բանի համար, որ ԼՂ-ն 1997 թվականից հետո չի մասնակցում բանակցային գործընթացին: Ես որևէ կերպ չեմ արտահայտվել այդ հարցերի շուրջ: Դա Հայաստանի ներքին գործն է, և ես չպետք է այդ մասին արտահայտվեմ:
[b]- Դեռևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում նախատեսված չէ: Սա խնդիր համարո՞ւմ եք այս շրջանում, և հանդիպումն ի՞նչ կարող էր տալ:[/b]
֊ Մինսկի խմբի ներկայիս համանախագահներն ավելի դյուրին կերպով կարող են կողմնորոշվել, թե երբ է օգտակար այդ հանդիպումը և երբ՝ դեռևս վաղաժամ: Իհարկե, բանակցությունները, շփումը բանակցային սեղանի շուրջ շատ ավելի օգտակար է, քան միակողմանի հայտարարությունները: Իհարկե, օգտակար են հանգիստ բանակցությունները և կոմպրոմիսի փնտրտուքը:
[b]- Ադրբեջանն էլ մշտապես օգտագործում է կոշտ հռետորաբանություն:[/b]
- Դե բոլոր նրանք, ովքեր ուշադրություն են դարձնում կոնֆլիկտին, ռազմատենչ հռետորաբանությունը բոլորին արդեն հայտնի է:
[b]- Այս շրջանում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ որևէ դրական տեղաշարժ լինի:[/b]
֊ Մինչև ինչ-որ կոնկրետ հարցեր լուծելը՝ լինի դա տարածքային, լինի դա բնակիչների վերադարձ նախկին բնակավայրեր, անհրաժեշտ է լուծել ամենակարևոր հարցը, կոնֆլիկտի լուծման ընթացքում բացառել ուժի կիրառումը: Գիտեմ, որ կողմերից մեկը չի ուզում դրան գնալ: Բայց հենց դա շանս կտա խնդրահարույց հարցերը լուծել: Պետք է օգտագործել ոչ թե ուժը, այլ գիտակցությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
15:44 30-07-2014
Անծանոթների հետ շփումն օգտակար է. գիտնականներ
3857 դիտում
10:33 19-10-2017
Արցախի խնդրի կարգավորման գլխավոր հարցը ուժային լուծման փորձի մերժումն է. Վլադիմիր Կազիմիրով, «Ժողովուրդ»
4410 դիտում
15:36 04-09-2017
BRICS-ի երկրները կոչ են արել դադարեցնել բախումները Եմենում և նստել բանակցային սեղանի շուրջ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»