211652_close_icon
views-count1531 դիտում article-date 15:44 30-07-2014

Անծանոթների հետ շփումն օգտակար է. գիտնականներ

Չիկագոյի համալսարանի գիտնականները եկել են եզրահանգման, որ անծանոթների հետ շփումը մարդկանց լիցքաթափում է, և նրանք դառնում են ավելի հանգիստ ու ուրախ: Գիտնականները կատարել են հետևյալ փորձարկումը՝ խնդրել են փորձարկմանը մասնակցող մարդկանց զրույցի բռնվել գնացքով և ավտոբուսով երթևեկող անծանոթների հետ և փորձել որևէ տեղեկություն ստանալ նրանցից կամ ընդհանրապես չշփվել: Որոշ ժամանակ անց փորձի մասնակիցները պատմել են, որ երբ զրուցելիս են եղել անծանոթների հետ, գնացքն, ավտոբուսն իրենց ավելի է դուր եկել, ինչը չեն զգացել, երբ երթևեկել են առանց որևէ մեկի հետ շփվելու: Ռուս սոցիոլոգների կողմից արված հարցումների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասն իրեն միայնակ է զգում, ինչից իրենք դժբախտ են զգում: Հարցումները ցույց են տվել, որ ռուսների թիվ 1 խնդիրը դժբախտ զգալու հարցում փողի պակասն է, 2-րդ տեղում ծերությունն ու հիվանդություններն են, իսկ 3-րդ տեղում միայնակության զգացողությունը:

Նմանատիպ նյութեր