211652_close_icon
views-count39646 դիտում article-date 22:40 24-07-2018

Խոշոր ավտովթար Վանաձորում․ բախվել են Opel Corsa-ն և Mitsubishi Pajero-ն, վերջինը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 36 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր բնակիչներ՝ 21-ամյա Արեն Ղումաշյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 TՍ 202 համարանիշի և 42-ամյա Արմեն Սարգսյանի վարած Opel Corsa մակնիշի 35 QS 289 համարնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Corsa-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ 34-ամյա Մարինե Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորիկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով էլ Mitsubishi Pajero-ն կողաշրջվել է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր