4587 դիտում
19:54 23-07-2018
Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Արամայիսի Առստամյանը հուլիսի 23-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
2835 դիտում
17:58 16-06-2020
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում. Արթուր Թովմասյան
6776 դիտում
11:13 24-10-2018
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է հրաժարականի դիմում
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել