211652_close_icon
views-count6725 դիտում article-date 11:13 24-10-2018

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ի նիստում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում իր դիմումը, ապա իր լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը »,-ասաց Բաբլոյանը: Ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նմանատիպ նյութեր