ՆԱՏՕ-ի նավերի խումբը մտել է Օդեսայի նավահանգիստ
Նավերի խումբը, որի կազմի մեջ են մտնում ՆԱՏՕ-ի 4 անդամ երկրների ռազմածովային ուժերի 3 ֆրեգատներ, ժամանել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Այցով Օդեսայի նավահանգիստ ժամանեցին ՆԱՏՕ-ի SNMG-2 Մշտական ռազմածովային խմբի եւ ՆԱՏՕ-ի SNMCMG-2 Մշտական ռազմածովային հակաականային խմբի նավերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղեկատվության՝ նավահանգստում են գտնվում Նիդեռլանդների, Թուրքիայի եւ Ռումինիայի ֆրագատները: Բացի դրանից, խմբի կազմի մեջ են մտնում մեկական ականոս նավեր Թուրքիայից եւ Ռումինիայից, ինչպես նաեւ մեկ ապահովման գերմանական նավ: Այցի ստույգ ծրագիրը եւ դրա ժամկետներն Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում չեն ճշտել: Անցյալ շաբաթվա վերջին Սեւ ծովի արեւմտյան մասում ավարտվեցին Sea Breeze 2018 բազմազգ զորավարժությունները: Դրանց մասնակցեցին 19 երկրների զինծառայողներ: