ՆԱՏՕ-ի 4 նավեր մտել են Բաթումիի նավահանգիստ
Այսօր՝ փետրվարի 12-ին, ՆԱՏՕ-ի՝ НАТО SNMGMG2 2-րդ հակաականանետային միավորման ամերիկյան դրոշներով 4 նավեր մտել են Բաթումիի նավահանգիստ, հայտնում է GeorgiaOnline-ը:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ նման չափի ու մեծանձնակազմով նավեր են մտնում Բաթումիի նավահանգիստ:
Նախատեսված են հանդիպումներ տեղի իշխանությունների հետ: Նավերը Բաթումիի նավահանգստում կմնան մինչև փետրվարի 15-ը և կմասնակցեն տարբեր համատեղ զորավարժանքների և ցուցադրական մարզումների: