Օդեսայի նավահանգիստ է ժամանել 56 «Տամագավկ» թևավոր հրթիռներով ամերիկյան ականակիրը
Այսօր՝ հունվարի 8-ին, առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney Էսկադրային ականակիրը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ էսկադրային ականակիրը դարձել է ՆԱՏՕ-ի առաջին նավը, որը Օդեսա է այցելել 2018թ.-ին:
ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ նավի այցի նպատակը ծովում անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների անցկացումն է:
Նշվում է նաև, որ ականակիրը հագեցած է «Տամագավկ» տիպի 56 թևավոր հրթիռներով: