Այսօր Երևանում անցկացվեց ձմերուկի փառատոն: «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում 6-րդ անգամ քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին ներկայացվեցին բազմաբնույթ ձևավորմամբ ձմերուկները:
Անցկացվեցին խաղեր, ինչպես արագ, այնպես էլ փակ աչքերով ձմերուկ ուտելու մրցույթներ: Կարապի լճի ողջ տարածքով մեկ հենց ջրում նետված էին ձմերուկներ:
Երևանի բոլոր վարչական գրեթե բոլոր շրջանները ներկայացել էին իրենց յուրահատուկ ձևավորմամբ ձմերուկները: