Անտոնիո Կոնտեն դատի կտա «Չելսիին»
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է մնացել իր պաշտոնանկությունից:
Կոնտեն հիասթափված է, որ ակումբը նրան այդքան ուշ է ազատել աշխատանքից: Նրա փաստաբանների կարծիքով, դրա պատճառով նոր մրցաշրջանի համար նա աշխատանք չի հասցնի ճարել:
Այդ պատճառով իտալացին պատրաստվում է դատարան դիմել և «Չելսիից» պահանջել փոխհատուցման առավելագույն արժեքը, որը հավասար է պայմանագրով իր աշխատավարձին՝ տարեկան 9 մլն ֆունտին:
«Չելսին» կփորձի վիճարկել այդ պահանջը: Որպես փաստարկ, ակումբը ներկայացնելու է թիմի ղեկավարության դժգոհությունը Կոնտեից: