Կոնտեն դատի է տվել «Չելսիին»՝ պահանջելով 23 մլն եվրո փոխհատուցում
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դատի է տվել լոնդոնյան ակումբին:
Իտալացի մասնագետի փաստաբանները մտադիր են Ռոման Աբրամովիչի ակումբից 23 մլն եվրո փոխհատուցում ստանալ:
Դրանցից 13 միլիոնը՝ պայմանագրի վաղաժամ խզման համար, եվս 10 միլիոն՝ Կոնտեի հեղինակությանը վնաս հասցնելու:
Իր հերթին «Չելսին» Կոնտեին մեղադրում է պայմանագրային պարտավորությունները խախտելու մեջ: Ակումբը հայտարարում է, որ Կոնտեն պարբերաբար ուշացել է մամուլի ասուլիսներն, խախտել գովազդային պարտավորությունները, ինչպես նաև մեքենան ակումբի մարզաբազայում կայանել է չթույլատրված վայրում: