211652_close_icon
views-count48354 դիտում article-date 11:08 20-07-2018

Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 19-ին, Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի տներից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նշված տան բնակիչ՝ 55-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից կատարել գողություն՝ տանելով մի քանի Ipad, Notebook, կանացի ժամացույց, ամերիկյան դոլար և ՀՀ դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Գողացված գումարի չափը ճշտվում է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսին։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր