Կիպրոսի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող լաստանավ, կա 19 զոհ
Կիպրոսի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող լաստանավ, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Հայտնի է, որ լաստանավում գտնվել է 160 մարդ, ավելի քան 100-ին հաջողվել է փրկել։ Փրկարարները ջրից դուրս են բերել 16 մարդու դի, ևս 25 մարդ համարվում է անհայտ կորած, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշվում է, որ լաստանավը խորտակվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերի մոտ, փրկված ներգաղթյալները ուղարկվել են Թուրքիա։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։