29261 դիտում
20:29 14-07-2018
Վանաձորում բարձավոլտ էլեկտրասյուներում գրանցված պայթյունից հետո քաղաքի բազմաթիվ թաղամասեր մնացել են առանց լույսի
Վանաձորի «Տարոններ» թաղամասում րոպեներ առաջ պայթյունի ձայն է լսվել:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ ըստ ականատեսների պայթյունը գրանցվել է «Տարոն-2» թաղամասի հարևանությամբ գտնվող, սարի վրա տեղակայված բարձավոլտ էլեկտրասյուների վրա:
Պայթյունից անմիջապես հետո կրակի մեծ ալիք է բարձրացել և անհետացել:
Ներկայումս տարածքում հրդեհ չկա, սակայն «Տարոններ» և հարակից թաղամասերը հիմնականում հոսանքազրկված են:
Մեր տեղեկություններով, բարձավոլտ էլեկտրասյուների վրա տեղի է ունեցել կարճ միացում:
Թաղամասի բնակիչները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նշում էին, որ տեղումների ժամանակ գրեթե միշտ նման իրավիճակ է արձանագրվում:
Չնայած «Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները օպերատիվ են արձագանքում, սակայն նմանատիպ դեպքերում որոշ թաղամասեր 24 ժամից ավել մնում են առանց լույսի:
Թաղամասի բնակիչները հույս ունեն, որ այս դեպքում պատկերը չի կրկնվի, և էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ կվերականգնվի:
Նմանատիպ նյութեր
1968 դիտում
19:47 22-11-2015
1 մլն-ից ավելի մարդ Ղրիմում մնացել է առանց լույսի
1652 դիտում
17:00 18-01-2021
Չինաստանում ոսկու հանքում պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ գետնի տակ է մնացել
Այս բաժնից
34705 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս