1 մլն-ից ավելի մարդ Ղրիմում մնացել է առանց լույսի
Ղրիմը ծանր օրեր է ապրում. առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1, 641 մլն մարդ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը: Ըստ հաղորդման, անջատված է 300 սոցիալապես մեծ նշանակություն ունեցող օբյեկտներ՝ 150 դպրոցներ, 100 մանկապարտեզներ, 40 ջերմատներ:
Ուկրաինայից էլեկտրաէներգիա ստացող Ղրիմը առանց լույսի է մնացել, քանի որ առաջացել էին տեխնիկակակն խնդիրներ, որոնք վթար էին առաջացրել: Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է,որ Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել: