Համացանցում են հայտնվել նոր Chevrolet Orlando-ի առաջին լուսանկարները
Համացանցում հայտնվել են հաջորդ սերնդի Chevrolet Orlando կոմպակտվենի առաջին լուսանկարները: Նորույթի լուսանկարները հրապարակվել են Autohome կայքում:
Ինչպես նշում է Motor.ru-ն, լուսանկարներում պատկերված է չինական շուկայի համար նախատեսված տարբերակը, որը ստացել է Wolanduo անվանումը:
Հայտնի է միայն, որ մոդելը կառաջարկվի «սպորտային» Redline կատարմամբ, որը կառանձնանա թիթեռների տեսքով սև էմբլեմներով և ռադիատորի մգացված վանդակաճաղով, առջևի բամպերում և կողային հայելիներում կարմիր ներդիրներով։
Կոմպակտվենը կհամալրվի 1.3 լիտրանոց տուրբոշարժիչով: