Համացանցում հայտնվել են նոր Lada 4x4-ի առաջին լուսանկարները
Օրերս համացանցում հայտնվել են Lada 4x4 Urban նոր տարբերակի առաջին լուսանկարները:
Ավտոմեքենան առջևի և հետևի նոր բամպերներ է ձեռք բերել, նոր ռադիատորային ճաղավանդակ, նոր էլեկտրափաթեթ, մեդիահամակարգ, օդորակիչ:
Ամենագնացը հիմնված է երեք դռնանի Lada 4x4-ի` նախկինում «Нива»-ի վրա:
Lada-ի ինժեներները հագեցրել են այն 17 դյույմանոց անվասկավառակներով, ինչպես նաև դռների նոր սև բռնակներով, հետևի ապակու նոր մաքրիչով:
Նոր Lada 4x4-ի վաճառքը կմեկնարկի 2014թ-ի հոկտեմբերին:
Նորույթի արժեքի մասին տեղեկություններ դեռ չկան:
Այժմ երեք դռնանի Lada 4x4-ի գինը կազմում է 364 500 -ից 375 200 ռուբլի (10 500-ից 11 000 դոլար):
Ներկայացնում ենք առաջին լուսանկարները: